Ֆինանսների նախարարությունը հետ է գնել 1,5 մլրդ պետպարտատոմսեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինանսների նախարարությունն անցկացրել է պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294159 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ, հետգնման ներկայացված ծավալը՝ 3 մլրդ 796 մլն դրամ, հետգնված ծավալը` 1 մլրդ 500 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 մլրդ 584 մլն 587 հազար 78 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 8.19 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ:

Հայերեն English