ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Սան Ռեմո քաղաքի «Արիստոն» թատրոնի բեմում փետրվարի 17-ին մեկնարկում է էստրադային երգի փառատոնը: 64-րդ մարաթոնը հինգ երեկոյի ընթացքում ցուցադրվելու է ՌԱԻ հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի կողմից: Ինչպես եւ անցյալ տարի, այն վարելու են հայտնի շոումեն Ֆաբիո Ֆացիոն եւ դերասանուհի Լուչանա Լիտիցետոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ներկայիս փառատոնը նվիրված կլինի սատիրային եւ սպորտին, բայց կազմակերպիչները ջանում են գաղտնի պահել բոլոր անակնկալները:
Ստեղծագործական մրցույթում, որն ավանդաբար դատելու են պրոֆեսիոնալ ժյուրին եւ հանդիսատեսը՝ ինտերակտիվ քվեարկության միջոցով, ելույթ կունենան 14 արդեն հայտնի արտիստներ եւ ութ նոր կատարողներ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ փառատոնի գոյության տարիներին (1951 թվականից) դրան մասնակցել են իտալացի ամենահայտնի կատարողները՝ Ադրիանո Չելենտանոյից մինչեւ Ալ Բանո եւ Լաուրա Պաուզինի: