Տնտեսություն

«Նաիրիտ»-ի հետ կապված քննարկումների նպատակով «Ռոսնեֆտ»-ի աշխատանքային խումբը կժամանի Երևան

1 րոպեի ընթերցում

«Նաիրիտ»-ի հետ կապված քննարկումների նպատակով «Ռոսնեֆտ»-ի աշխատանքային խումբը կժամանի Երևան

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նաիրիտ»-ից ռուսական կողմի վերջնականապես հրաժարվելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին նշված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` «Արմենպրես»-ին տրամադրածհաղորդագրության մեջ, որում ասված է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող այն լուրերին, թե իբր ռուսական կողմը վերջնականապես հրաժարվել է «Նաիրիտից», ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, քանի որ առաջիկա շաբաթվա ընթացքում Երևան կժամանի «Ռոսնեֆտ» ընկերության աշխատանքային խումբը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետ կապված հետագա քայլերը քննարկելու նպատակով: Ինչ վերաբերում է իրանական «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերությանը, ապա «Նաիրիտ գործարան» ՓԲԸ նամակ է ուղարկել իրանական ընկերության իրավաբանական հասցեով՝ «գոյություն ունեցող պարտքի» վերաբերյալ հիմնավորող փաստաթղթեր ստանալու համար, սակայն «Նաիրիտը» ստացել է պատասխան, որ նշված իրավաբանական հասցեում նման ընկերություն գրանցված չէ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում