ՃՈ տարածքային ստորաբաժանումներում կպատասխանեն ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների հարցերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի հետ կապված հարցերով քաղաքացիները կարող են դիմել Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վարորդները հարցերի դեպքում կարող են դիմել նաև մարզերում տեղակայված Ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգահարել +374 (10) 56-45-88 հեռախոսահամարով:
Կարդացեք հոդվածը` Русский