Ստամբուլահայ երգչուհի Սիբիլի 11 հայերեն երգերով «Սեր» ալբոմն արդեն վաճառքում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Բեկթորոսօղլուի նոր` «Սեր» խորագրով երաժշտական ալբոմը փետրվարի 11-ից վաճառքում է: Ինչպես «Արմենպրես»- ը տեղեկացավ երգչուհուց, «Սերը» նրա երկրորդ ձայներիզն է, որը ներկայացնում է շուրջ 3-ամյա ընդմիջումից հետո: Ալբոմի մեջ ներառված են 12 երգեր, որոնցից 11-ը հայերեն են, մեկը` անգլերեն: Երգչուհին որոշել է երաժշտական ալբոմը «Սեր» անվանել, քանզի համոզված է, որ սերն ամենալավ և ամենաուժեղ զգացմունքն է: Սիբիլը հույս է հայտնում, որ նոր երգերի տեսքով իր պատրաստած անակնկալները կարժանանան հավանության, և երաժշտությունը կդիպչի հանդիսատեսի սրտին:

Ստամբուլահայ երգչուհին առաջին անգամ հայաստանյան ունկնդրին ներկայացել է 2011 թվականի Համահայկական 5-րդ խաղերի բացման եւ փակման արարողությանը: Երգչուհին նախկինում Ստամբուլում թողարկել է հայերեն 12 երգերից կազմված «Սիբիլ» ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված են «Տեր, ողորմեա» եւ «Կիլիկիա» երգերը: Սիբիլի հայերեն երգերն ազատ վաճառվում են Թուրքիայի երաժշտական վաճառակետերում, մեծ պահանջարկ ունեն ոչ միայն հայերի, այլեւ թուրքերի եւ օտարերկրացիների շրջանում:

Սիբիլը ծնվել է Ստամբուլում, նրա ընտանիքը Թորոսյան ազգանունը փոխել է Բեկթորոսօղլուի: Նրան ծնողներն անվանել են գրող Զաբել Ասատուրի պատվին, ում մականունն էր Սիբիլ: Երգչուհու հայրը` Կարպիսը, ոսկերիչ է, ծնվել է Ստամբուլում, մայրը` Մարին, Սեբաստիայից է: Իրստեղծագործական գործունեությունը երգչուհին սկսել է եկեղեցական երգչախմբում: Սիբիլը երգիչ Անդրեի հետ 2013 թվականի hունվարին Ստամբուլի «Tim Masla Center»համերգասրահում համերգով է հանդես եկել, որը նվիրված էր Ֆերիքոյ թաղամասի հայկական Վարդանանց եկեղեցու 150- ամյակին և հայկական Մերամեթջյան դպրոցի 100-ամյակին: Երգչուհին հաջողված համերգային գործունեություն է ծավալում նաև արտերկրում:

Հայերեն English

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ