Դանիայի հայերն անհամբեր սպասում են Արամ Mp3-ի եվրատեսիլյան ելույթին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի հայերն անհամբերությամբ սպասում են «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ին Կոպենհագենում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Դանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը: «Անհամբեր սպասում ենք Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ին այստեղ` Կոպենհագենում, որտեղ, ինչպես գիտեք, մայիսին կկայանա «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթը:Արամ Mp3-ն վերջերս ներկայացրեց շվեդական Մալմո քաղաքում «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող դանիացի Էմիլիի «Only Teardrops» երգի իր մեկնաբանությունը: Վայելեք այս կատարումը, որը կարճ ժամանակահատվածում ունեցավ մեծաքանակ առցանց դիտումներ: Միասին աջակցենք Արամին Կոպենհագենում և նաև մաղթում ենք բոլորիդ կիրակնօրյա բարձր տրամադրություն»,-ասված է գրառման մեջ:

«Եվրատեսիլ 2014» 59-րդ ամենամյա մրցույթը տեղի կունենա Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի B&W Hallerne սրահում: Մրցույթը հյուրընկալող քաղաքում հունվարի 20-ին տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ժամանակ որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ