Շոու բիզնես

«Ռեինկարնացիա»-ն Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ անակնկալ է պատրաստում

1 րոպեի ընթերցում

«Ռեինկարնացիա»-ն Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ անակնկալ է պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնին «Ռեինկարնացիա» խումբը բացօթյա համերգով հանդես կգա «Պողոսյան պարտեզներում»: Լրագրողների հետ հանդիպմանը խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանը վստահեցրեց, որ համերգը բավական լավն է լինելու: «Մենք այս անվճար համերգով ցանկանում ենք մեր ազգին սեր, ժպիտ, հարգանք պարգեւել»,- ասաց նա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռեինկարնացիա» խմբի պրոդյուսեր Արամ Սուլջյանը նշեց, որ խումբն այս տարի բարեգործությամբ է զբաղվելու` անվճար համերգներ տալով: «Սիրո տոնին էլ հենց կսկսենք մեր համերգների շարքը»,- նշեց նա:

Սուրբ Սարգիս զորավարի տոնը նշվելու է փետրվարի 15-ին: Ն.Ա.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ այն հռչակված է երիտասարդների օրհնության օր: Այդ օրը Սուրբ Պատարագ է մատուցվում սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում, որի ավարտին կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում