Շոու բիզնես

«Նեմրա» ռոք-խումբը կնշի երկամյակը

2 րոպեի ընթերցում

«Նեմրա» ռոք-խումբը կնշի երկամյակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նեմրա» ռոք-խումբըփետրվարի 17-ին կայանալիք համերգով կնշի իր երկամյակը: Համերգը տեղի կունենա Երևանի Music factory երաժշտական ակումբում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի անդամ Մարիաննա Կարակեյանը (ստեղնաշարային գործիքներ և բեք- վոկալ) նշեց, որ առաջին տարվա ընթացքում խումբը ծնվում էր, իսկ երկրորդ տարին առավել միտված էր երաժիշտների կայացմանը և ստեղծագործական ձեռքերումներին:

«Մի քանիսը հենց խմբում սկսեցին իրենց գործիքներին ծանոթանալ, սովորել, հմտանալ: Խմբի անդամներից մեկն էլ կես տարով մեկնել էր արտերկիր, չնայած դա չխանգարեց, որ հենց այդ տարվա ընթացքում ծնվեն այն երգերը, որոնք արդեն ձայնագրվել և ընդունվել են հանդիսատեսի կողմից»,- իր տպավորություններն արտահայտեց Կարակեյանը:

Նրա գնահատմամբ, երկու տարվա ընթացքում ամենամեծ ձեռքբերումներից մեկը երգացանկի ընդլայնումն էր, համերգային փորձը, համագործակցությունը այլ ռոք- խմբերի հետ, ինչպես նաև պրոֆեսիոնալ ձայնագրություններն ու տեսահոլովակի նկարահանումը: Խմբի չորս անդամներին միավորում է սերը ռոքի հանդեպ: Երիտասարդ երաժիշտները փորձում են հեղինակել ու կատարել երգեր, որոնք դրական եւ լուսավոր լիցքեր են հաղորդում շրջապատի մարդկանց:

Ռոք-խումբը 2013 թվականի օգոստոսի 28-ին «Սթոփ» ակումբում հանդիսատեսին ներկայացել էր իր առաջին համերգով:Թեեւ խումբը ձեւավորվել է 2011 թվականի ամռանը, իր բուն գործունեությունն սկսել է 2012 թվականի փետրվարի 17-ին:Շուտով խումբը կներկայանա իր առաջին տեսահոլավակով, իսկ երգացանկի մյուս մասը ձայնագրման և ստեղծման փուլոմ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում