Շոու բիզնես

Նյու Յորքում մեկնարկում Է Mercedes-Benz Fashion Week նորաձեւության շաբաթը

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքում մեկնարկում Է Mercedes-Benz Fashion Week նորաձեւության շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում մեկնարկում Է Mercedes-Benz Fashion Week նորաձեւության շաբաթը: Տասնյակ հայտնի տարազագործներ եւ նորաձեւության տներ ութ օրվա ընթացքում կներկայացնեն 2014 թվականի աշնան սեզոնի հավաքածուներ:

Միջոցառման անցկացման հիմնական վայրը կդառնա Նյու Յորքի Լինկոլն-կենտրոնը, որտեղ կխփվեն վիթխարի վրաններ: Նորաձեւության ցուցադրություններ տեղի կունենան նաեւ մեգապոլիսի այլ հարթակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Ինչպես եւ անցյալ տարիներին, նորաձեւության շաբաթը կբացվի BCBG եւ Nicholas K հայտնի տների հավաքածուների ցուցադրություններով: Իրենց գործերը կներկայացնեն նաեւ այնպիսի հռչակավոր մոդելագործներ, ինչպիսիք են Մայքլ Քորսը, Դոննա Կարանը, Կարոլինա Էռերան, Վերա Վոնգը, Նիկոլ Միլերը, Ռալֆ Լորենը եւ Մարկ Ջեյկոբսը: Նորաձեւության շաբաթին կմասնակցեն նաեւ սկսնակ դիզայներներ:

«Նյու Յորքի նորաձեւության շաբաթը մոդայի ինդուստրիայի հաջողության բանալին Է: Այստեղ են հավաքվում մարդիկ ամբողջ աշխարհից. այստեղ են թե՛ բլոգերներ Ճապոնիայից եւ Հնդկաստանից, եւ թե՛ լուսանկարիչներ Ռուսաստանից:

Շատ ցուցադրություններ կհեռարձակվեն Համացանցում օնլայն ռեժիմով: Անցյալ տարի բարձրահարթակներին տեղի ունեցող իրադարձություններին հետեւել Է ավելի քան 3,7 միլիոն մարդ 190 երկրներում:

Առաջին անգամ նորաձեւության շաբաթը Նյու Յորքում անցկացվել Է 1943 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի թեժ պահին: Այժմ այն տեղի Է ունենում տարին երկու անգամ՝ փետրվարին եւ սեպտեմբերին, եւ հավաքում Է ավելի քան 200 հազար այցելու:

Նյու Յորքում նորաձեւության ստուգատեսը կտեւի մինչեւ փետրվարի 13-ը: Դրանից անմիջապես հետո ցուցադրություններ տեղի կունենան Լոնդոնի, Միլանի եւ Փարիզի բարձրահարթակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում