Շոու բիզնես

Ջասթին Բիբերը թիկնապահի հետ մինչդատական համաձայնության Է հասել ծեծի գործով

1 րոպեի ընթերցում

Ջասթին Բիբերը թիկնապահի հետ մինչդատական համաձայնության Է հասել ծեծի գործով

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահռչակ երգիչ Ջասթին Բիբերը մինչդատական համաձայնության Է հասել իր նախկին թիկնապահ Մոշե Բենաբուի հետ, որն անցյալ տարվա հունվարին նրա դեմ հայց Էր հարուցել ծեծի մեղադրանքներով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին:

Բենաբուի դիմումի մեջ ասված Է, որ վեճի պատճառ Է դարձել այն, որ ինքը փորձել Է Բիբերից հեռացնել նրա մտերիմին: Թիկնապահի վարմունքը երգչին դուր չի եկել, ինչից հետո նա իբր հարվածներ Է հասցրել նրա կրծքին եւ մարմնի այլ մասերի:

Եթե հարցը չկարգավորվեր մինչդատական կարգով, դատավարությունը Լոս Անջելեսում կարող Էր սկսվել փետրվարի վերջին:

Ջասթին Բիբերը վերջին ժամանակներս սկանդալային խրոնիկաների գլխավոր «հերոսն» Է: Անցյալ շաբաթ արտիստը Տորոնտոյում կալանավորվել Էր իր լիմուզինի վարորդի վրա հարձակվելու մեղադրանքով: Նա նաեւ մեղադրվում Է Մայամիում ալկոհոլային եւ թմրադեղային հարբեցման վիճակում ժամկետանց վարորդական իրավունքով ավտոմեքենա վարելու մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում