Արամ Mp3-ն նվեր է պատրաստել «Եվրատեսիլ 2013»-ի հաղթողին. համացանցային պրեմիերա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակից Արամ Mp3-ն անակնկալ կատարում է նվիրել «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող ճանաչված, Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեսթին: «Եվրատեսիլ»-ում այս տարվա մեր դեսպանը պատրաստել է մրցույթի անցած տարվա հաղթող«Only Teardrops»երգի cover տարբերակը՝ իր ոճով ու պատկերացմամբ, հայկական երաժշտական գործիքների հնչյուններով համեմված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղակացրին Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից` Արամի մեկնաբանությամբ «Only Teardrops» երգի համացանցային պրեմիերան տեղի ունեցավ այսօր՝ փետրվարի 3-ին, կատարողի Youtube-յան պաշտոնական էջում: Երգը Արամը կատարել է օրերս Երևանում կայացած ակումբային համերգի ժամանակ:

«Եվրատեսիլ 2014» 59-րդ ամենամյա մրցույթը տեղի կունենա Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի B&W Hallerne սրահում:Մրցույթը հյուրընկալող քաղաքում հունվարի 20-ին տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ժամանակ որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում:

Հայերեն English Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը