Շոու բիզնես

Ժաննա Ֆրիսկեի ապաքինման համար հավաքված գումարի մի մասը կուղղվի ծանր հիվանդություն ունեցող երեխաներին

2 րոպեի ընթերցում

Ժաննա Ֆրիսկեի ապաքինման համար հավաքված գումարի մի մասը կուղղվի ծանր հիվանդություն ունեցող երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ապաքինվելու համար «Ռուսֆոնդ» կազմակերպության շնորհիվ հավաքված գումարի` ավելի քան 68 միլիոն ռուբլու 30 միլիոն ռուբլին կուղղվի ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը:

Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով pravmir.ru կայքը, բարեգործական կազմակերպության նախագահ Լև Ամբինդերը պաշտոնապես հայտարարել է, որ Ֆրիսկեի ապաքինման համար հավաքված գումարի մի մասը կուղղվի ոչ միայն Ռուսաստանի, այլև` Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ուռուցքաբանական կլինիկաներում բուժում ստացող ութ երեխաների բուժման ծախսերը հոգալուն:

Գլխուղեղի չորրորդ աստիճանի քաղցկեղով տառապող Ժաննա Ֆրիսկեն բուժում է ստանում Նյու Յորքի ամենալավ մասնագիտացած կլինիկաներից մեկում` Memorial Sloan-Kettering կենտրոնում: Նա այժմ անցնում է ճառագայթային թերապիայի փուլեր: Երգչուհու կողքին են նրա քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելևը, մոտ ընկերուհի, երգչուհի Օլգա Օռլովան, ով հատուկ ժամանել է ԱՄՆ` ընկերուհուն սատարելու համար:

Երկու շաբաթ առաջ երգչուհու քաղաքացիական ամուսինը` հաղորդավար Դմիտրի Շեպելևը խոստովանել էր, որ Ֆրիսկեն ծանր հիվանդությամբ է տառապում: Ավելի ուշ պարզվել է, որ Ֆրիսկեն տառապում է գլխուղեղի չորրորդ աստիճանի քաղցկեղով: Հայտարարությունից ամիջապես հետո Ռուսաստանի Առաջին ալիքը սկսեց երգչուհու բուժման համար գումարների հավաքագրման աշխատանքները: Երգչուհին այս գումարները հնարավորություն կունենա ստանալ միայն ապրիլին: Չնայած առողջական ծանր վիճակին` երգչուհին շնոհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնում են իրեն պայքարել հիվանդության դեմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում