Շոու բիզնես

Մաքսատան աշխատակիցները Ջասթին Բիբերին թողել են ԱՄՆ ինքնաթիռի խուզարկությունից հետո

2 րոպեի ընթերցում

Մաքսատան աշխատակիցները Ջասթին Բիբերին թողել են ԱՄՆ ինքնաթիռի խուզարկությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Ջերսի նահանգի Տիտեբորո քաղաքի օդանավակայանում մաքսային և սահմանային հսկողության բյուրոյի աշխատակիցները թույլատրել են, որ կանադացի երաժիշտ Ջասթին Բիբերը մտնի ԱՄՆ տարածք, երբ խուզարկել են նրա անձնական ինքնաթիռը` մարիխուանայի առկայության դեպքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան ABC հեռուսատաալիքը: Երաժիշտը Տիտերբորո էր ժամանանել հունվարի 31-ին` կանադական Տորոնտո քաղաքից: Ինչպես նշում է հեռուստաալիքը, օդանավակայանից Բիբերը, հավանաբար, մտադրվել էր ուղևորվել Բերգեն, որտեղ փետրվարի 2-ին պետք է անցնի ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղը: Բիբերը, սակայն, չկարողացավ դուրս գալ օդանավակայանից: Նրա ինքնաթիռը կանգնեցվեց այն բանից հետո, երբ մաքսային և սահմանային հսկողության բյուրոյի աշխատակիցները մարիխուանայի «հոտ են զգացել»:

Տեսուչները շուն-հետախույզների օգնությամբ հետախուզել են ինքնաթիռի տարածքը: Հաղորդվում է նաև, որ Բիբերին կարող էին չթողնել ԱՄՆ տարածք և ուղարկեին հետ` Կանադա: Սակայն երգչի հետ երկարատև զրույցից հետո մաքսատան աշխատակիցները որոշել են նրան թողնել երկրի տարածք:

Անցյալ շաբաթ Բիբերն ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում կալանավորվել էր անսթափ վիճակում ավտոմոբիլ վարելու մեղադրանքով, երբ Մայամի Բիչի ոստիկանները կանգնեցրել են նրա Lamboghini-ն փողոցային ավտոմրցարշավին մասնակցելու համար: Ալկոհոլային թեստից Բիբերը հրաժարվել Է, ինչից հետո կալանավորվել Է: Հետագայում երիտասարդության կուռքը խոստովանել Է, որ նախքան ղեկի առջեւ նստելն ալկոհոլ Է օգտագործել, ծխել մարիխուանա եւ ընդունել ռեցեպտուրային պատրաստուկներ: Ավելի ուշ Բիբերին ազատ են արձակել 2,5 հազար դոլար գրավով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում