Սպորտ

ՈւԵՖԱ-ն Երեւանի ֆուտբոլի ակադեմիան օրինակելի Է համարում

1 րոպեի ընթերցում

ՈւԵՖԱ-ն Երեւանի ֆուտբոլի ակադեմիան օրինակելի Է համարում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ֆուտբոլի միությունների՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել Է Երեւանի ֆուտբոլի ակադեմիային նվիրված հոդված: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՈւԵՖԱ-ի կայքը, հոդվածում նշվում Է, որ 2006-2013 թվականներին ֆուտբոլի ակադեմիան կառուցելով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցույց Է տվել, թե ինչի կարելի Է հասնել ցանկության դեպքում:

Երեւանի ֆուտբոլի ակադեմիան կառուցվել Է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից` Հայաստանի կառավարության աջակցությամբ 1500 հեկտար հողատարածքի հատկացման եւ ՈւԵՖԱ-ի «Հեթ-թրիկ» ծրագրի շնորհիվ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրեն Արմեն Մինասյանը նշել Է, որ ակադեմիան հայկական ֆուտբոլի զարգացման կենտրոնն Է, ունի 1500 եւ 500-տեղանոց մարզադաշտեր, ժամանակակից դաշտեր, լողավազաններ, սրահներ, որտեղ լիարժեք մարզումներ կարելի Է անցկացնել: Նա նշել Է նաեւ, որ այստեղ մարզվում են ոչ միայն ֆուտբոլի ազգային, այլ նաեւ երիտասարդական եւ պատանեկան հավաքականները: Մինասյանն ասել Է, որ ակադեմիայում անկցացվում են մարզիչների, մրցավարների, ֆուտբոլի աշխատակիցների համար նախատեսված տարբեր միջոցառումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում