ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի տոմսերը վաճառքի կհանվեն հունվարի 31-ին: Տոմսերի արժեքը տատանվում է 14-242 եվրոյի սահմաններում` առանց ամրագրման վճարների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով բրիտանական Mirror պարբերականը, միջազգային մրցույթի տոմսերի մեկ երրորդը սպառվել էր դեռ նոյեմբերին` առաջին վաճառքի համար, իսկ երրորդ վաճառքը տեղի կունենա ապրիլին:
«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթըկլինի 59-րդը «Եվրատեսիլի»պատմության մեջ: Մրցույթը կկայանա Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մայիսի 6-10-ը, քանի որ «Եվրատեսիլ-2013»-ում հաղթեց Դանիան ներկայացնող Էմիլի դը Ֆորեսթըիր Only Teardrops երգով` իր երկրին ընձեռելով հաջորդ տարվա մրցույթը հյուրընկալելու հնարավորությունը։ Մրցույթի կիսաեզրափակիչները նախանշված են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:Մրցույթին մասնակցելու են մոտ 3 տասնյակ երկրներ: 12 երկիր հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթին, պարզաբանելով դա ոչ միայն ֆինանսական խնդիրներով, այլեւ` մրցույթի հանդեպ հետաքրքրության նվազմամբ: Այս տարի մրցույթում Հայաստանը կներկայացնի երգիչ, երգիծական ժանրի ներկայացուցիչ Արամ MP3-ն: Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում: