Իրաքից Հայաստան նավթամթերքի ներմուծման ծավալներն ավելացման միտում ունեն

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իրաքյան հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն, չնայած ներկայում երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշը համեստ է` 50 միլիոն դոլարից փոքր-ինչ ավելի: Իրաքը հայկական ծխախոտի խոշորագույն սպառողն է, իսկ այդ երկրից Հայաստան ներմուծման ցուցանիշը հիմնականում ապահովում է նավթամթերքը:

Նախորդ տարվա նոյեմբերին Հայաստան ժամանեց Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ձեռք բերված տնտեսական բնույթի պայմանավորվածությունների և 2014 թվականի անելիքների մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ:

-Պարոն փոխվարչապետ, Իրաքի Ձեր գործընկեր Ռոշ Նուրի Շաուեյսի` Հայաստան կատարած այցի շրջանակում տնտեսական բնույթի ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2014 թվականի համար:

-Իրաքի փոխվարչապետի` 2013 թվականի նոյեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում գումարվել է Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը (առաջինը գումարվել էր 2012թ. նոյեմբերին, Իրաքում):

Միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի արդյունքներով ստորագրվել են ներդրումների խրախուսման, իսկ երկրորդի արդյունքներով` տնտեսական, առևտրային, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրեր: Ձեռք բերված պայմանավորվածություններն ընդգրկում են տնտեսության բոլոր ոլորտները, որոնց մի ստվար հատված նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարում և առաջիկա տարիներին:

Պայմանավորվածության համաձայն` ձեւավորվել է հայ-իրաքյան գործարար խորհուրդ, որը պարբերաբար հանդիպումներ կկազմակերպի առեւտրատնտեսական համագործակցությունն առավել ամրապնդելու եւ զարգացնելու նպատակով՝ երկու երկրների գործարարների համար հնարավորություն ստեղծելով ուղիղ կապ հաստատել միմյանց միջեւ: 2014թ. ստորագրման կներկայացվի գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համաձայնագիրը, որը քննարկման փուլում է. այս ոլորտը երկկողմ հարաբերությունների կարեւոր ուղղություններից է: Առկա է նաեւ զբոսաշրջության, առողջապահության, էներգետիկայի ոլորտներում համագործակցության վերաբերյալ հետաքրքրվածություն: Հայաստանից Իրաք են արտահանվում հիմնականում գյուղատնտեսական ապրանքներ, սնունդ, հյութեր, ծխախոտ:

-2014 թվականին ի՞նչ քայլեր են նախատեսվում ձեռնարկել Հայաստան-Իրաք ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու ուղղությամբ:

-Պետք է նշել, որ մեկ տարվա ընթացքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալն աճել է 2 անգամ` չնայած ցուցանիշները դեռ ցածր են:

Անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում հայ և իրաքցի գործարարների փոխգործակցության խորացման եւ ամրապնդման ուղղությամբ, որոնցից կարևոր են համարվում ցամաքային և օդային հաղորդակցությունների համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ինչպես նաև աշխատանքներ են իրականացվում մուտքի արտոնագրերի (վիզաների) տրամադրման գործընթացի դյուրացման ուղղությամբ:

Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալներն ավելացնելու նպատակով միջկառավարական հանձնաժողովի նիստին զուգահեռ կազմակերպվել է «Արտահանվող հայկական ապրանքները» խորագրով ցուցահանդես, որի ընթացքում ստորագրվել են պայմանագրեր, ինչպես նաև հրավիրվել է հայ-իրաքյան գործարար համաժողով: Փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնակցել երկու երկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին, տոնավաճառներին, առևտրատնտեսական բնագավառներին վերաբերող մյուս միջոցառումներին:

-Ի՞նչ հեռանկար ունի, ըստ Ձեզ, Իրաքից Հայաստան նավթամթերք ներմուծելու տարբերակը:

-Այսօր իսկ առկա են Իրաքից Հայաստան նավթամթերքի ներմուծման որոշակի ծավալներ, և դրանք ունեն ավելանալու միտում: Միևնույն ժամանակ` գործարար շփումների ընթացքում տեղի են ունենում քննարկումներ. նկատի ունենալով լոգիստիկ առանձնահատկություններն ու դժվարությունները` ուսումնասիրվում են համագործակցության ընդլայնման հնարավոր տարբերակները:

Հայերեն English

Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար

Գյումրիում հաշվառված է 2465 ոչ հիմնական շինություն

Նորակառույց շենքում բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռահար ձևաչափով՝ առանց նոտարի

ՇՄ նախարարությունն առաջարկում է պետական հաշվառման վերցնել օդի վրա վնասակար ներգործություն ունեցող 2440 կազմակերպություն

Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս

Կանայք ավելի շատ են աշխատում, քան տղամարդիկ՝ շաբաթական 44-49 ժամ հատկացնելով ընտանիքի խնամքին. հետազոտություն

Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս

Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը