Շոու բիզնես

Կանադայի իշխանությունները Ջասթին Բիբերին մեղադրել են լիմուզինի վարորդին ծեծելու մեջ

2 րոպեի ընթերցում

Կանադայի իշխանությունները Ջասթին Բիբերին մեղադրել են լիմուզինի վարորդին ծեծելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Տորոնտո քաղաքի ոստիկանությունը հանրաճանաչ երգիչ Ջասթին Բիբերին պաշտոնապես մեղադրանք Է առաջադրել անցյալ տարվա դեկտեմբերին Կանադայում լիմուզինի վարորդին ծեծելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ավելի վաղ մի շարք զանգվածային լրատվամիջոցներ հաղորդել Էին, որ կանադացի հայտնի կատարողը եղել Է Տորոնտոյի ոստիկանության տեղամասերից մեկում, որտեղ նրան պետք Է պաշտոնապես մեղադրանքներ առաջադրեին, սակայն Կանադայի իշխանությունների ներկայացուցիչներն այս տեղեկատվությունը չեն հաստատել: Երգչի ամերիկացի փաստաբան Հովարդ Ուիտցմանը լրագրողներին հայտարարել Է Բիբերի անմեղության մասին:

Դեկտեմբերին Բիբերը վիճել Է այն լիմուզինի վարորդի հետ, որում եղել Է երգիչը: Վեճի ընթացքում 19-ամյա Բիբերը հարվածներ Է հասցրել վարորդի գլխին եւ մեջքին: Ըստ Associated Press գործակալության տեղեկատվության՝ գործով առաջին դատավարությունը նշանակված Է մարտի 10-ին:

Անցյալ շաբաթ Բիբերն ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում կալանավորվել Է անսթափ վիճակում ավտոմոբիլ վարելու մեղադրանքով, երբ Մայամի Բիչի ոստիկանները կանգնեցրել են նրա Lamboghini-ն փողոցային ավտոմրցարշավին մասնակցելու համար: Ալկոհոլային հարբեցման թեստից Բիբերը հրաժարվել Է, ինչից հետո կալանավորվել Է: Հետագայում երիտասարդության կուռքը խոստովանել Է, որ նախքան ղեկի առջեւ նստելն ալկոհոլ Է օգտագործել, ծխել մարիխուանա եւ ընդունել ռեցեպտուրային պատրաստուկներ: Ավելի ուշ Բիբերին ազատ են արձակել 2,5 հազար դոլար գրավով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում