Վիրտուալ համալսարանը ստեղծել է հայկական մշակույթը և պատմությունը ներկայացնող էլեկտրոնային գիրք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական մշակույթը և պատմությունը ընթերցողներին մատչելի ու հետաքրքիր ձևով մատուցելու նպատակով Հայկական վիրտուալ համալսարանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Հունվարի 29-ին առաջին անգամ ներկայացվեց ՀՎՀ-ի նոր` «Հայկական լեռնաշխարհ» առաջին մուլտիմեդիա էլեկտրոնային գիրքը, որն ամփոփում է հայկական մշակույթն ու պատմությունը: «Հայկական լեռնաշխարհը» էլեկտրոնային գրքում լուսանկարների, երաժշտության, տեսահոլովակների , քարտեզների և 3D պատկերների միջոցով ներկայացվում է լեռնաշխարհի շրջակա միջավայրը, վարչատարածքային բաժանումները, մշակույթը: Ընթերցողներին հնարավորություն է ընձեռվում հարցաշարերի միջոցով ստուգել ստացված գիտելիքները`գնահատելով սեփական առաջընթացը:

«Ծրագիրը հասանելի է ոչ միայն համակարգիչների, այլև հեռախոսների և այլ սարքերի վրա: Նախատեսված է էլեկտրոնային գիրքը ներկայացնել 6 լեզվով` հայերենի երկու տարբերակով` արևմտահայերեն, արևելահայերեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, ռուսերեն և թուրքերեն: Մեր նախաձեռնությամբ կստեղծվեն նաև մի շարք այլ օնլայն գրքեր»,-«Արմենպրես»,-ի փոխանցմամբ` նշեց համալսարանի հիմնադիր-նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Երվանդ Զորյանը:

Նախաձեռնությունը նպատակ ունի ավելի լայն շրջանակներին ներկայացնել տարածաշրջանը, մասնավորապես` մեր երկրի անցած ուղին և պատմությունը: Նախատեսված է էլեկտրոնային հաջորդ գրքերով պատմել Հայաստանի պատմության, տնտեսության, փոփ-մշակույթի, զբոսաշրջության և երաժշտության մասին:

2014-ի մարտից անվճար հասանելի կլինի գրքի iBook տարբերակը, որը նախատեսված է iPad-ների և Mac համակարգիչների համար: «Բրաուզեր» տարբերակը հասանելի կլինի մոբայլ այլ գործիքների և համակարգիչների համար:

Հայկական վիրտուալ համալսարանը ստեղծվել է 2004 թվականին՝ ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից: ՀՎՀ-ն նպատակ ունի հաղթահարել կրթական այն խոչընդոտները, որ տասնամյակներ շարունակ մտահոգում էին հայկական սփյուռքին: ՀՎՀ-ի նպատակն է ողջ աշխարհի հայության համար հայկական կրթություն ստանալու հնարավորություն ստեղծել: Այսօր վիրտուալ համալսարանն ունի ավելի քան 3000 ուսանող` աշխարհի 60-ից ավելի երկրներից:

Հայերեն

Աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

USTDA-ն շարունակում է Հայաստանի հետ աշխատել մի շարք նախագծերի մշակման ուղղությամբ. Կարլ Կրես

ԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնի

Գարեջրի օրեր՝ Երևանում

Wildberries-ն ու Yerevan City սուպերմարկետների ցանցը համագործակցություն են սկսում

Գյումրիում նախատեսվում է տարեկան շուրջ 25 կմ ճանապարհաշինական ծրագրերի իրականացում

Ես ռոմանտիկ մոտեցում ունեմ արվեստագետների հանդեպ և կարծում եմ, որ նրանք ավելի հեռուն են տեսնում. Սիմոն Աբգարյան

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ

Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունը