Ամերիկյան բժիշկները Ժաննա Ֆրիսկեին ապաքինվելու հույսեր են տալիս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ուռուցքաբանները ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ապաքինվելու ընթացքին դրական կանխատեսում են տվել: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` վկայակոչելովnewizv.ru կայքը, այս մասiն հայտնել է երգչուհու պրոդյուսեր Անդրեյ Շլիկովը: Ֆրիսկեն բուժում է ստանում Նյու Յորքի կլինիկաներից մեկում, որի մասնագետները երգչուհու առողջական վիճակի մասին նախորդ շաբաթ խորհրդատվություն են տվել, իսկ առաջիկայում ավելի մեծ խորհրդակցություն են անկցացնելու:

«Խորհրդակցությանը ներկա են լինելու նյարդավիրաբուժության ոլորտի լավագույն բժիշկները. հավաքելով հետազոտություններիի արդյունքները` նրանք կքննարկեն բուժման առաջիկա ընթացքը: Բայց այն, որ Ժաննան ունի ապաքինվելու մեծ հնարավորություն, նրանք արդեն ասել են»,- ասել է պրոդյուսերը:

Երգչուհին արդեն անցել է ճառագայթային թերապիայի մի քանի փուլ:

Նախորդ շաբաթ` երգչուհու քաղաքացիական ամուսինը` հաղորդավար Դմիտրի Շեպելևը խոստովանել էր, որ Ֆրիսկեն ծանր հիվանդությամբ է տառապում: Ավելի ուշ պարզվել է, որ Ֆրիսկեն տառապում է գլխուղեղի չորրորդ աստիճանի քաղցկեղով: Հայտարարությունից ամիջապես հետո Ռուսաստանի Առաջին ալիքը սկսեց երգչուհու բուժման համար գումարների հավաքագրման աշխատանքները: Հունվարի 24-ի տվյալներով` արդեն հավաքվել է 66 միլիոն ռուբլի, սակայն երգչուհին այս գումարները հնարավորություն կունենա ստանալ միայն ապրիլին:

Չնայած առողջական ծանր վիճակին, երգչուհին շնոհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնում են իրեն պայքարել հիվանդության դեմ:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ