ՀՀ Նախագահը Ռոմիկ Հարությունյանին ազատել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 23-ի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանին ազատել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը հրամանագիրն ստորագրել է` ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով: