Շոու բիզնես

Ժաննա Ֆրիսկեի բուժման գումարները իրեն կհասնեն 75 օր անց

1 րոպեի ընթերցում

Ժաննա Ֆրիսկեի բուժման գումարները իրեն կհասնեն 75 օր անց

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուրոկրատական քաշքշուքների հետևանքով ուռուցքաբանական հիվանդությամբ տառապող ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն չի կարող ստանալ այն գումարները, որոնք երկրպագուները հանգանակել են նրան օգնելու համար: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով gazeta-sr.ru կայքը, Ռուսաստանի Առաջին ալիքի նախաձեռնած բարեգործական ակցիայի միջոցով հանգանակվել է 60 միլիոն ռուբլի: Երգչուհին անհապաղ բժշկական օգնության կարիք ունի: Նրա հարազատներն ու բարեկամները հայտնել են, որ արդեն ծախսել են իրենց ողջ ունեցած գումարները:

LifeNews հեռուստաընկերության տվյալներով` գումարները հանգանակած «Ռուսֆոնդ» հիմնադրամը դեռ չգիտի, թե ինչպես արագացնի Ֆրիսկեին գումարի փոխանցման գործընթացը, քանի որ ակցիային ներգրավված է եղել մի քանի կազմակերպություն: Տեխնիկական խնդիրների հետևանքով գործընթացը արագացնել դեռևս չի հաջողվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում