Հասարակական

Հայաստանում ռուսական ռազմակայանը նախապատրաստվում է «տանկային բիաթլոնին»

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ռուսական ռազմակայանը նախապատրաստվում է «տանկային բիաթլոնին»

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի տանկիստները «Ալագյազ» ուսումնավարժական համալիրում սկսել են նախապատրաստվել զորախմբի տանկային ստորաբաժանումների մրցությանը՝ «տանկային բիաթլոնին»: Վարժանքներին մասնակցում են 200-ից ավելի զինծառայողներ եւ 30 միավոր ռազմական տեխնիկա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մրցումները համալիր վարժանքներ են ներառում Տ-72Բ տանկով, որոնք նախատեսում են տանկի վարում կտրտված տեղանքում` արգելքների հաղթահարմամբ, հրաձգություն, ինչպես նաեւ հատուկ տակտիկական պատրաստություն:

Հունվարի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում «Ալագյազ» ուսումնավարժական համալիրում արդեն անցկացվել Է այդ մրցումներին նախապատրաստվելու փուլերից մեկը: Մասնավորապես, մշակվել են կրակային դիրքերի ընտրության, հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի ոչնչացման հարցերը:

Նախապատրաստական վարժանքների մնացած մասը պլանավորվում Է կատարել այս տարվա փետրվարին, իսկ տանկային ստորաբաժանումների միջեւ մրցումները տեղի կունենան ապրիլին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում