Ականատես հեղինակը հավաքագրել է Հալեպում հայկական եկեղեցիների եւ տապանաքարերի շուրջ 2500 արձանագրություն

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում գտնվող հայկական եկեղեցիների և գերեզմանատների շուրջ 2500 հայկական արձանագրությունների մասին տեղեկատվությունն ու լուսանկարներն ամփոփվել են Րաֆֆի Քորթոշյանի «Հալեպի արձանագրությունները» բացառիկ գրքում: Հունվարի 17-ին հրավիրված ասուլիսում Քորթոշյանը պատմեց, որ գիրքը գրելու գաղափար ունեցել է դեռ 2004 թ-ին, երբ դեռ Հալեպում էր:

«Գերեզմանոց այցելելիս ինձ հետաքրքրում էին տապանագրերի վրա գրված ազգանունները, նշված ծննդավայրերը, որոնք հիմնականում ներկայացնում են Արևմտյան Հայաստանի բնակավայրերն էին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց հեղինակը:

Գրքում զետեղվել են Արևմտյան Հայաստանի տարբեր անկյուններից` Խարբերդից, Վանից, Էրզրումից, Կիլիկիայից Հալեպ գաղթած հայ քաղաքացիների մասին արձանագրությունները, որոնք հեղինակը լուսանկարել, արխիվացրել և պահպանել է:

2006 թ-ին Քորթոշյանը տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Հայաստանում, այժմ անդամակցում է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» կազմակերպությանը, որի ղեկավար Սամվել Կարապետյանի օգնությամբ էլ սկսել է գրքի նյութի հավաքագրման աշխատանքները: Առաջին ճամփորդությունն իրականացրել է 2007 թ-ին, այնուհետև` 2008-ին` ամեն տարի Հալեպում մնալով մեկ ամիս:

Հեղինակի խոսքով` Հալեպի գերեզմանոցների արձանագրությունները պատկանում են հայկական տարբեր համայնքներին: «Մեծ էր նաև Շահան եպիսկոպոս Սարգսյանի աջակցությունը, ով հակառակ դժվարություններին` այնպես արեց, որ ոչ մի արձանագրության հետ կապված ուսումնասիրությունը թերի չմնա»,- շեշտեց Քորթոշյանը: Սիրիայում 2011-ից սկսած պատերազմի պատճառով իր աշխատանքը իրականացնել այլևս հնարավոր չէ:

Անդրադառնալով այն հարցին, թե այդ հուշարձանները պատերազմի պատճառով, հնարավոր է, ոչնչանան, հեղինակն ասաց, որ բացառված չէ, որ դրանց մի մասը պատերազմական գործողություններից հետո կարող է պահպանված լինեն, սակայն այժմ այժմ բախումները թուլ չեն տալիս ուսումնասիրման կամ նկարահանման աշխատանքներ կատարել:

Գրքի նյութերի հավաքագրման աշխատանքներից հետո 2008 թ-ը եղել է գրասենյակային աշխատանքի` գրքի հավաքման ու կազմման շրջափուլը, որտեղ իր աջակցությունն է ունեցել նաև Հայաստանի մշակույթի նախարարությունը և «Գալուստ Գյուլբեկյան» հիմնադրամը:

Հեղինակը ուշադրություն հրավիրեց նաև այն կարևոր փաստի վրա, որ գրքում ներկայացված են ոչ միայն արձանագրություններ, այլև համառոտ պատմություն, չափագրություններ Արևմտյան Հայաստանի բնակչության թվաքանակի, պատմության, եկեղեցիների մասին: «Երբ գիրքը պատրաստ էր, մենք որոշեցինք այն

նվիրվել այն մարդկանց, ովքեր այս դժվար պայմաններում պաշտպանում են Հալեպի հոգոր և մշակութային արժքեները»,- ասաց Քորթոշյանը: Աշխատանքներն իրականացնելիս ամենահուզիչ պահերը վերհիշելիս նա նշեց, որ Հալեպում գտել է Արևմտյան Հայաստանի Արագ գյուղի եկեղեցուց նմուշ:

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը նշեց, որ «Հալեպի արձանագրությունները» գիրքն անանխադեպ արժեք ունի: «Գիրքն անշուշտ մեծ նպաստ է բերելու հայագիտության տարբեր ոլորտներով զբաղվող մասնագետներին, նաև մեծապես կօժանդակի պատմագիտության զարգացմանը»,- ասաց Կարապետյանը: Նրա գնահատմամբ` գրքում ներկայացված է վարերագրական չափազանց հարուստ նյութ, որը նաև կարող է տեղանունների յուրատեսակ բառարան լինել:

Նյութում գերեզմանաքարերի արձանագրությունները խմբավորվել են ըստ ժամանակագրության` մինչ 1915 թվականը և 1915 թվականից հետո:

«Եթե անգամ աշխարհից կտրված իրավիճակ պատկերացնենք, ապա գերեզմանի տապանաքարերի տեղանունները ցուցակի բերելու դեպքում կհասկանանք, թե ինչպես եղավ, որ այս մարդիկ իրենց հայրենիքից հեռու հանգրվան գտան Հալեպում, ուղղակի և անուղղակի գիրքը փաստում է հայոց ցեղասպանության մասին»,- հավելեց Կարապետյանը:

Գիրքը տպագրվել է 700 օրինակով, հեղինակները չեն բացառում առաջիկայւոմ այն նաև այլ լեզուներով թարգմանելը:

Հայերեն English Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը