Իրավունք

Գեւորգ Կոստանյանը Ստրասբուրգում կհանդիպի ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ

1 րոպեի ընթերցում

Գեւորգ Կոստանյանը Ստրասբուրգում կհանդիպի ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին կմեկնի Ստրասբուրգ: Հունվարի 20-ին նախատեսված է Կոստանյանի հանդիպումըԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսիհետ: Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ Կոստանյանը հունվարի 31-ին կմասնակցի նաեւ Եվրոպական դատարանի «Դատական տարվա» բացման պաշտոնական արարողությանը:

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը կմասնակցի նաեւ հունվարի 22-ին Եվրոպական դատարանում նշանակված` «Չիրագովն ընդդեմ ՀՀ-ի», իսկ փետրվարի 5-ին` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով նիստերին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում