Հասարակական

Կառավարությունը մտադիր է 2015 թ.-ից առաջին դասարանցիներին հայկական արտադրության պլանշետներ տրամադրել

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը մտադիր է 2015 թ.-ից առաջին դասարանցիներին հայկական արտադրության պլանշետներ տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համակարգիչ դպրոցականնների համար ծրագրով 2015 թվականին հանրակրթական դպրոցի առաջին դասարանցինը կկարողանան օգտվել հայկական արտադրության պլանշետներից։ Այս մասին տարեսկզբի առաջին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով՝ այս տարի արտադրվելիք հայկական պլանշետը պետք է դառնա կրթական գործիք դպրոցականների համար։ «Առաջին դասարացիներին համակարչով ապահովելու ծրագիրը նախարեսված էր 2016 թվականի համար, սակայն երբ անցած տարի հայտարարվեց, որ արտադրվելու են առաջին հայկական պլանշետները, որոշեցինք ավելի վաղ իրականացնել ծրագիրը։ Համակարգիչներն ապահովված կլինեն երկու տեսակի կրթական ծրագրերով՝ պարտադիր ուսուցման և հավելյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը։

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և միջգերատեսչական հանձնաժողովը մշակել են ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգը, որը ենթադրում էր, որ 2016 թվականի սեպտեմբերց սկսած յուրաքանչյուր առաջին դասարան հաճախող երեխա պետության կողմից ստանա անվճար համակարգիչ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում