Սպորտ

Հավակնորդների մրցաշարի ֆավորիտներն Արոնյանն ու Կրամնիկն են. աշխահի չեմպիոն Մագնուս Կարլսենի բացառիկ մեկնաբանությունը

2 րոպեի ընթերցում

Հավակնորդների մրցաշարի ֆավորիտներն Արոնյանն ու Կրամնիկն են. աշխահի չեմպիոն Մագնուս Կարլսենի բացառիկ մեկնաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի նոր չեմպիոն Մագնուս Կարսլենի համոզմամբ, մարտին կայանալիք հավակնորդների մրցաշարի ֆավորիտները Հայաստանի գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն են: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանությամբ ասաց նորվեգացին: «Իմ կարծիքով հավակնորդների մրցաշարի ֆավորիտները Արոնյանն ու Կրամնիկն են, բայց դժվարանում եմ կանխորոշում անել: Ինձ համար, որպես խաղացողի, ամենակարևորն ինքնազարգացումն է, որպեսզի մրցակիցներիս համար լինեմ ամենաբարդ հակառակորդը»,-ասել է նա:

Իսկ աշխարհի նորընծա չեմպիոնը, ինչպես է իրեն զգում ամենաերիտասարդ թագակրի տիտղոսով, հարցին Կարլսենը տվեց անկեղծ ու անմիջական պատասխան. «Ես ինձ հրաշալի եմ զգում, և անչափ ուրախ եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար»:

Եղել են դեպքեր, երբ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո գրոսմայստերները հաճախ չեն մասնակցել միջազգային մրցաշարերին, Կարլսենը, սակայն, նախատեսում է շարունակելու մասնակցությունը մրցաշարարերին, քանզի դրանք և հետաքրքիր են, և կարևոր իր պատրաստվածությունը պահպանելու համար:

ՖԻԴԵ-ի հավակնորդների մրցաշարն այս տարի կանցկացվի Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում`մարտի 11-ից ապրիլի 1-ը : Մրցաշարի մասնակիցներն են Վիշվանաթան Անանդը (աշխարհի նախկին չեմպիոն), Վլադիմիր Կրամնիկը, Դմիտրի Անդրեյկինը, Վեսելին Տոպալովը, Շախրիյար Մամեդյարովը, Լևոն Արոնյանը, Սերգեյ Կարյակինը և Պետեր Սվիդլերը:

Վարվառա Հայրապետյան, Սյունե Բարսեղյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում