Շոու բիզնես

Ֆորշն իր հին ու նոր երգերը կներկայացնի առաջիկա համերգում

2 րոպեի ընթերցում

Ֆորշն իր հին ու նոր երգերը կներկայացնի առաջիկա համերգում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, երգահան Ֆորշը համերգով հանդես կգա համերգով երևանյան Old School Music Club ակումբում հուվարի 14-ին: Ինչպես«Արմենպրես»-ինտեղեկացրին ակումբից` համերգի ընթացքում երգչին կնվագակցի Re Minor բենդը:

Երեկոյի ընթացքում կհնչեն հին ու նոր այնպիսի ստեղծագործություններ: Սա Ֆորշի և Re Minor բենդի առաջին համագործակցությունը չէ: Նրանք կրկին ակումբային տարբերակով համատեղ համերգով հանդես են եկել 2013 թ. օգոստոսին, որն իր հանդիսատեսի համար երգիչն ունկնդրելու հնարավորություն էր մի քանի տարվա դադարից հետո:

Ֆորշը (Վահան Գևորգյան) ծնվել է 1967թ. մայիսի 25-ին, Երևանում: 1985թ. ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը: 1985-92թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում: 1983թ-ից սկսել է գրել երգեր: 1994թ. թողարկել է առաջին ալբոմը` «Բարև, իմ սեր», հետագայում` ևս 5 ալբոմ` «Գիշեր», «Խենթ աղջիկ», «Այսպես էլ ապրում ենք», «The Best», «Երևանը մենք ենք»: 1990-96թթ աշխատել է «Մետրո» թատրոնում` որպես դերասան և կոմպոզիտոր: Հեղինակել է մի շարք բեմադրությունների երաժշտություն` Ն. Ծատուրյանի «Հեթում արքա», «Ապերախտ տղամարդիկ», Վ. Ստեփանյանի «Շունն ու կատուն» և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում: Հեղինակել է ավելի քան 50 երգ: 1994թ. հիմնադրել է «Ռա Մինոր» խումբը և համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, որի հետ այսօր էլ աշխատում է: 2008թ. հիմնել է «Ֆորշ և ընկերներ» կազմակերպությունը, որը Սևանա լճի ափին իրականացրել է «Երաժիշտներ հանուն խաղաղության» միջազգային փառատոնը: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ:2011թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում