Պաշտոնական

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ղարաբեկյանի մահվան կապացությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ղարաբեկյանի մահվան կապացությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա անվանի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վաղաժամ մահվան մասին:

Աշխարհի լավագույն կոնսերվատորիաներում ուսանած Արամ Ղարաբեկյանը դրսևորվեց որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար, արժանացավ բազմաթիվ միջազգային մրցանակների՝ զարգացնելով նաև հայրենի երաժշտարվեստը:

Խորին ցավակցություն եմ հայտնում Արամ Ղարաբեկյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Անվանի դիրիժորը կյանքից հեռացել է հունվարի 11-ին` ԱՄՆ-ում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում