«Ոսկե Գլոբուս»-ի ֆավորիտ ֆիլմերը երկուսն են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Հունվարի 12-ի երեկոյան ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում 71-րդ անգամ կկայանա «Ոսկե Գլոբուս»կինոմրցանակաբաշխությունը: Իր նշանակությամբ «Օսկար»-ից հետո երկրորդը համարվող մրցանակաբաշխությունը տեղի կունենա նշանավոր Beverly Hilton հյուրանոցում: Ինչպես տեղեկանում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC լրատվական գործակալությանը, այս տարի մրցանակաբաշխությունը կվարեն ամերիկյան դերասաններ Թիմ Ֆեյն ու Էմի Փոլերը:

Մրցանակաբաշխության ֆավորիտները երկուսն են՝ Սթիվ Մըքքաունի «Ստրկության 12 տարի» եւ Դեյվիդ Օ'Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձեւով» ֆիլմերը: Նրանք ներկայացված են յոթ անվանակարգերում:

«Ստրկության 12 տարի» ֆիլմը նկարահանված է իրական փաստերի հիման վրա: Ռեժիսորն էկրանավորել է 19-րդ դարում Նյու Յորքում բնակվող ազգությամբ աֆրիկացի Սոլոմոն Նորտալի հուշերը: 1841-ին նրան առաջարկում են աշխատանք Վաշինգտոնում, սակայն նրան գողանում եւ վաճառում են ստրկության Լուիզիանա նահանգի պլանտացիաներում: Միայն 12 տարի անց է ֆիլմի հերոսը կարողանում ազատություն ստանալ: Պրոդյուսերը Բրեդ Փիթն է: Կինոժապավենն արժանացել է կինոքննադատների հավանությանն ու չի բացառվում, որ ֆիլմը կդառնա նաեւ «Օսկար» մրցանակաբաշխության հիմնական ֆավորիտը:

«Խարդախություն ամերիկյան ձեւով» ֆիլմը կատակերգություն է, որը նույնպես նկարահանված է իրական փաստերի հիման վրա: Ֆիլմը պատմում է, թե ինչպես 1970-80-ական թվականների ամերիկյան ԿՀՎ-ի իրականացրած հետախուզության արդյունքում ԱՄՆ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ձերբակալվեցին կոռուպցիայի մեղադրանքով:

Մրցանակների հավակնորդների թվում է նաեւ «Նեբրասկա», «Ձգողականություն» եւ «Կապիտան Ֆիլիպս» ֆիլմերը:

«Ոսկե Գլոբուս»-ի առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1954 թվականին: 1964-ից այն սկսեցին ցուցադրել հեռուստատեսությամբ: «Կնքահայրը», «Բիշկ Ժիվալգոն», «Սիրո պատմություն» ֆիլմերը պատմության մեջ մտել են որպես ամենաշատ «Ոսկե Գլոբուս»-ի արժանացած ֆիլմեր: Հոլիվուդյան դերասաններ Մերիլ Սթրփն ու Ջեք Նիքոլսոնը նույնպես ռեկորդակիրներ են. Մերիլ Սթիփը՝ 7, իսկ Նիքոլսոնը 6 անգամ արժանացել է հեղինակավոր մրցանակին լավագույն դերասան անվանակարգում:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA