Շոու բիզնես

Գրիգորի Լեփսի փոխարեն Սոչիի Օլիմպիական խաղերի փակմանը կերգի օպերային աստղ Աննա Նետրեպկոն

1 րոպեի ընթերցում

Գրիգորի Լեփսի փոխարեն Սոչիի Օլիմպիական խաղերի փակմանը կերգի օպերային աստղ Աննա Նետրեպկոն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի փակման արարողությանը Գրիգորի Լեփսի փոխարեն կերգի 42-ամյա օպերային աստղ Աննա Նետրեպկոն: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, Նետրեպկոն ելույթ կունենա 1000 երեխաների երգչախմբի հետ միասին: Երգչախումբն արդեն փորձել է ելույթի իր հատվածը Մարինյան թատրոնում:

Փորձի ընթացքում ներկա է գտնվել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այն, թե ինչ ստեղծագործություն է հնչելու Օլիմպիական խաղերի փակման ժամանակ, դեռևս գաղտնի է պահվում:Գրիգորի Լեփսի մասնակցությունը խաղերի փակման արարաղությանը անհնար է դարձել այն բանից հետո, երբ նա ԱՄՆ-ում հայտնվել է «սև ցուցակում», իսկ միջազգային օլիմպիական կոմիտեում ակնարկել են, որ նա չի կարող երգել օլիմպիական խաղերի արարողության ժամանակ:

Ձմեռային XXII Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2014 թվականի փետրվարի 7-ից մինչև փետրվարի 23-ը: Խաղերը հիմնականում կանցկացվեն Սոչի քաղաքում, որոշ սպորտաձևերի մրցաշարեր կանցկացվենԿրասնայա Պոլյանա բնակավայրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում