ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Էմմին Ամանորին ընդառաջ իր երկրպագուների դատին է ներկայացնում «Նոր տարի» երաժշտական ալբոմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ նոր ձայնասկավառակում տեղ են գտել երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները:
«Ձայնասկավառակում ներկայացված են իմ մանկության ամենասիրելի երգերը, որոնք, իմ կարծիքով, բարություն են սերմանում երեխաների մեջ: Ընդգրկված է չորս երգ, որոնցից երկուսը դուետ է Շուշան Պետրոսյանի և Դավիթ Բադալյանի հետ»,- պատմեց Էմմին: Մյուս երգու երգերից մեկը` «ռիմեյք» է, մյուսը` սիրված «Նոր տարի» երգի ինստրումենտալ տաբերակն է:
«Քանի որ Նոր տարին բոլորիս նոր հույսեր է բերում և նոր նպատակներ, ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը ձգտի հասնել իր բոլոր երազանքներին և ցանկություններին»,- իր բարեմաղթանքը հղեց երգչուհին:
Նախագիծն իրականացվել է Էմմիի և «Bianco records» ընկերության համատեղ ուժերով: «Նոր տարին» երգչուհու 5-րդ ձայնասկավառակն է: