Շոու բիզնես

«Եվրատեսիլ-2014»-ում Հայաստանի մասնակիցը հայտնի կդառնա Ամանորի գիշերը

2 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ-2014»-ում Հայաստանի մասնակիցը հայտնի կդառնա Ամանորի գիշերը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակիցը հայտնի կդառնա Նոր տարվա գիշերը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ մրցույթի պաշտոնական կայքից, դեկտեմբերի 31-ի գիշերը Հանրային հեռուսատատեսության ամանորյա տոնական հեռուստաեթերի ժամանակ կհայտարարվի «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան ներկայացուցչի անունը, ով արդեն ընտրվել է ներքին քվեարկությամբ:

Ուղիղ հեռարձակման ժամանակ երգիչը կամ երգչուհին կներկայացնի ամենամեծ վայելում ունեցող հիթերից մեկը: Իսկ Եվրատեսիլում ներկայացվող երգը կընտրվի և հանրությանը կներկայացվի գալիք տարվա փետրվարին:

2013 թվականին Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրել էր «Դորիանս» ռոք խումբն իր Lonely Planet երգով: Հայաստանի մասնակցի զբաղեցրած ամենահաջող հորիզոնականը չորրոդն էր, երբ 2008 թվականին Սիրուշոն կատարեց «Քելե-քելե» երգը:

«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթըկլինի 59-րդը «Եվրատեսիլի»պատմության մեջ: Մրցույթը կկայանա Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մայիսի 6-10-ը, քանի որ «Եվրատեսիլ-2013»-ում հաղթեց Դանիան ներկայացնող Էմիլի դը Ֆորեսթըիր Only Teardrops երգով` իր երկրին ընձեռելով հաջորդ տարվա մրցույթը հյուրընկալելու հնարավորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում