Դավիթ Հարությունյանն ընդդիմությանը խորհուրդ տվեց կարդալ Սահմանադրական դատարանի մասին օրենսդրությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նիստում որոշումն ընդունելու մասին որոշումը կայացնում է նիստը նախագահողը, եւ հաշվիչ հանձնաժողովն այս խնդրի առնչությամբ որեւէ դերակատարություն չունի: Միակ գործողությունը, որ պետք է կատարի հաշվիչ հանձնաժողովը` ձայների հաշվարկն է: Հաշվիչ հանձնաժողովը պետք է որոշում ընդունի քվեարկության արդյունքներով, մասնավորապես, այն հարցերի շուրջ, թե երբ պետք է լինի քվեարկությունը, քվեաթերթիկն անվավեր է, կողմ թե դեմ է, եւ, ի վերջո, ով ընտրվեց: Մնացած դեպքերում հաշվիչ հանձնաժողովն անելիք չունի: ԱԺ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ որեւէ տեսանկյունից արգելք չկա, եւ քննարկված «գազային» համաձայնագրերը վավերացվել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` անդրադառնալով այն հանգամանքին, որ ԱԺ ընդդիմադիր 4 կուսակցություններ քվեարկության վերաբերյալ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան` հայտարարելով, որ քվերակության անօրինականությունն ապացուցող անհերքելի փաստեր ունեն, Դավիթ Հարությունյանն ասաց, որ ոչ միայն բովանդակային, այլեւ Սահմանադրական դատարանի վերաբերյալ օրենսդրության տեսանկյունից, նման հիմքեր չկան: «Ի տարբերություն օրենքների, միջազգային պայմանագրերը կարող են վիճարկվել Սահմանադրական դատարանում միմիայն այն պարագայում, եթե խախտվել են Սահմանադրությամբ նախատեսված պահանջները: Իսկ որքանով ես հասկացա, ընդդիմության բարձրացրած հարցը վերաբերում է ԱԺ կանոնակարգ- օրենքի հիմքով ՍԴդիմելուն: Սրանք տարբեր բաներ են. խորհուրդ կտամ մանրամասն ուսումնասիրել Սահմանադրական դատարանի մասին օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ ժողովրդավար պետություններում որոշումներն ընդունվում են` հաշվի առնելով մեծամասնության տեսակետը, հետեւաբար, այս առումով չի կարող խնդիր առաջացնել այն հանգամանքը, որ համաձայնագրերի վավերացմանը կողմ են քվեարկել միայն երկու խմբակցությունների ներկայացուցիչներ:

ԱԺ արտահերթ նիստին վավերացման էին ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ»,«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերը:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին