Շոու բիզնես

Արտասահմանյան 25 լրատվամիջոց անդրադարձել է Սիրուշոյի և Սակիս Ռուվասի «Տես» հոլովակին

1 րոպեի ընթերցում

Արտասահմանյան 25 լրատվամիջոց անդրադարձել է Սիրուշոյի և Սակիս Ռուվասի «Տես» հոլովակին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սիրուշոի և հույն երգիչՍակիս Ռուվասի` օրեր առաջ հանրության դատին ներկայացրած «Տես» (SEE) նախագիծը դարձել է հունական մամուլի երաժշտական գլխավոր լուրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սիրուշո» փրոդաքշնի` այս նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը, այս օրերին եվրոպական մի շարք լրատվական կայքեր և մասնավորապես հունական մամուլը շարունակ գրում և քննարկում է նոր համագործակցությունը: Կարճ ժամանակահատվածում ավելի քան 25 լրատվամիջոց անդրադարձել է արտիստների համատեղ աշխատանքին:

Զուգերգի մասին քննարկումներ են տեղի ունենում տարբեր հեռուստա և ռադիո հաղորդումների ընթացքում: Հունաստանում Սիրուշոյին ճանաչում և սիրում են վաղուց:

Ինչպես Հայաստանում , այնպես էլ Հունաստանում «SEE»-ն դիտում են մի շարք հեռուստաընկերություններով, ունկնդրում բազմաթիվ ռադիոալիքներով:

Երգչուհին ներկայացրել է «Եվրատեսիլում» Հայաստանը 2008 թվականին և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը, որը Հայաստանը «եվրատեսիլյան» պատմության լավագույն ցուցանիշն է: Սակիս Ռուվասը ներկյացրել է Հունաստանը «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում 2004 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում