Գյումրի-Ջրառատ ճանապարհին բախվել են «ՎԱԶ-21099» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ
1 րոպեի ընթերցում
![Գյումրի-Ջրառատ ճանապարհին բախվել են «ՎԱԶ-21099» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/12/744512.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Ջրառատ ճանապարհի 14-րդ կմ-ին դեկտեմբերի 19-ին` ժամը 17.35-ին, բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը, «ՎԱԶ-21099»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: