ՀԿԵ-ն Իրան-Հայաստան երկթագծի կառուցումը հնարավոր է համարում 2015-ի կեսերից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան-Հայաստան երկաթգծի տարեկան ապրանքաշրջանառության առավելագույն ծավալը, փորձագիտական խմբի գնահատականով, կկազմի տարեկան 15-18 միլիոն տոննա: Այդ մասին դեկտեմբերի 19-ին հրավիրած ասուլիսում նշեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Ընկերության տնօրենի գնահատականով՝ բեռնափոխադրման այդպիսի ծավալների դեպքում երկաթգիծը հնարավորություն կստեղծի ներդրումների վերադարձելիության համար, սակայն այդ ցուցանիշը կապահովվի երկաթգծի շահագործման ոչ առաջին տարում:

«Հանգամանքների բարենպաստ զարգացման դեպքում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2015 թվականի կեսերից ոչ շուտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Ռեբեցը: Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությամբ զբաղվում է «Ռասիա ՖԶԷ» խորհրդատվական ընկերությունը:

Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ՀՀ կառավարության առաջնային ծրագրերից մեկն է:Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման արժեքը գնահատվում է շուրջ 3.5 միլիարդ դոլարի սահմաններում: Իրան- Հայաստան երկաթգծի հայկական մասի երկարությունը նախատեսվում է, որ կլինի 316 կիլոմետր, իսկ իրանականինը՝ 160: Երկաթգծի շինարարության ժամկետը կկազմի մոտ 6 տարի:

Հայերեն English Русский

ԵՄ երկրներում ձգտում են նոր փոփոխություններ մտցնել միգրացիոն պայմանագրում

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Դուռը բացվելու դեպքում՝ մտնել, դուռ չլինելու դեպքում՝ սեփական ճանապարհը գտնել․ Բելգիայում ապրող հայ փաստաբանը գտել է իր կյանքի ամենակարևոր բանաձևը

Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի

Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը

Պակիստանի ԶՈւ-ն հետ է մղել թալիբների հարձակումն Աֆղանստանի հետ սահմանին. Reuters

Երևանում մեկնարկել է երկօրյա ակնաբուժական միջազգային համաժողովը

Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները