Տիգրան Մեծի պողոտայում այրվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա
1 րոպեի ընթերցում
![Տիգրան Մեծի պողոտայում այրվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/12/744351.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի թիվ 22 շենքի մոտակայքում դեկտեմբերի 19-ին` ժամը 13.06-ին, հրդեհ է բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.23-ին, մարվել` 13.24-ին: Այրվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և խցիկը՝ ամբողջությամբ: