Հասարակական

Աշխարհում տարեկան 1 մլն 171 հազար մարդ է մահանում ՃՏՊ-ների հետևանքով

2 րոպեի ընթերցում

Աշխարհում տարեկան 1 մլն 171 հազար մարդ է մահանում ՃՏՊ-ների հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր տարի ողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում է 1 մլն 171 հազար մարդ, մոտ 40 մլն մարդ տարբեր տիպի վնասվածք է ստանում, ավելի քան 8 մլն-ը երկար ժամանակով զրկվում է աշխատունակությունից: Համաձայն վիճակագրական տվյալների` մահվան ելքով ՃՏՊ-ների մեծ մասը գրանցվել է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ տրանսպորտային միջոցների թվի անհամեմատ աճ է գրանցվել: Մահացու պատահարների գերակշիռ մասը գրանցվել է 15-29 տարեկան անձանց մասնակցությամբ, մինչդեռ դժբախտ պատահարների հիմնական պատճառները մնում են անփոփոխ` արագության սահմանափակման գերազանցումը, անսթափ վիճակում մեքենա վարելը, ավտոմեքենան վարելու ժամանակ ամրագոտի չկապելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վերոնշյալ վիճակագրությունը ներկայացրել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը` հավելելով, որ թեև մեքենա վարելիս բացարձակ ապահովություն ակնկալել գրեթե անհնար է, սակայն, կարող ենք ինքներս նպաստել մեր ապահովությանը` հնազանդվելով երթևեկության կանոններին: Ճանապարհատրանսպորտային պատահարների առումով հայաստանյան վիճակագրությունն էլ մխիթարիչ չէ: Այս տարի արձանագրվել է 832 ճանապարհային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 43, վիրավորվել 1044 քաղաքացի: Համեմատությամբ նախորդ տարվա ութ ամիսների` այս տարի Երևան քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահվան ելքով դեպքերի թիվը աճել է յոթով: Միաժամանակ ավելացել են ՃՏՊ-ների ոչ մահվան ելքով դեպքերը: Դրանք ավելացել են 128-ով, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 164 քաղաքացի:Ոստիկանությունում դա պայմանավորում են վերջին ամիսներին Հայաստան ներմուծված 17-18 հազար տրանսպորտային միջոցներով, որոնց 70 տոկոսն արտասահմանյան մակնիշի է (ոչ ռուսական արտադրության): Դրանք զինված են հզոր շարժիչներով:

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

Պատահարներ

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում