ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշտարակ-Ապարան ճանապարհի 10-րդ կմ-ին դեկտեմբերի 18-ին` ժամը 12.40-ին, իրար են բախվել «ԳԱԶել» և «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ի վարորդը` 1968թ. ծնված Արշակ Ադամյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին` 1975թ. ծնված Գոհար Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը` ժամը 14.10-ին, մահացել է: Կատարվում է քննություն: