Շոու բիզնես

Ջասթին Բիբերը հայտարարել Է երաժշտական կարիերան ավարտելու մասին

1 րոպեի ընթերցում

Ջասթին Բիբերը հայտարարել Է երաժշտական կարիերան ավարտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի հանրահայտ երգիչ Ջասթին Բիբերը Լոս Անջելեսի Power 106 ռադիոկայանի եթերում հայտարարել Է, որ նոր ռելիզի թողարկվելուց հետո ցանկանում Է թողնել երաժշտական բիզնեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

19-ամյա արտիստն իր որոշումը բացատրել Է նրանով, որ ցանկանում Է կայանալ որպես կատարող: «Ես ցանկանում եմ, որ իմ երաժշտությունը «հասունանա»,-լրագրողներին ասել Է Բիբերը:

Այնուամենայնիվ, ռադիոկայանում թերահավատորեն են վերաբերվել երգչի հայտարարությանը. բացառված չԷ, որ դա կատակ Է եղել: Սակայն Բիբերի երկրպագուները սոցիալական ցանցերում արդեն ակտիվորեն քննարկում են նորությունը:

Կանադացի փոփ երգիչը հասցրել Է երեք տարվա ընթացքում թողարկել երեք ստուդիական ալբոմ: Թողարկման Է պատրաստվում Journals վերտառությամբ չորրորդ ալբոմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում