ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ երգչուհի Բեյոնսեի նոր ալբոմն ամենավաճառվող ռելիզն Է դարձել iTunes-ի պատմության մեջ, ինչը, ինչպես գրում Է Financial Times-ը, պահպանում Է Apple-ի երաժշտական խանութի դիրքերն այնպիսի ծառայությունների կողմից մրցակցության ուժեղացման ֆոնի վրա, ինչպիսիք են՝ Spotify-ն, Deezer-ը եւ Rdio-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երգչուհին 2013 թվականի դեկտեմբերի 13-ին առանց նախազգուշացման թողարկել Է իր հինգերորդ ստուդիական սկավառակը՝ «վիզուալ-երաժշտական» "Beyonce"-ը, որը ներառում Է 14 տրեկ՝ դրանց տեսահոլովակներով:
Apple-ի տվյալներով՝ iTunes-ի միջոցով առաջին երեք օրերին ամբողջ աշխարհում վաճառվել Է ալբոմի 828հազար 773 օրինակ: Ընդ որում՝ ԱՄՆ-ում դեբյուտային վաճառքների ռեկորդ Է սահմանել. Բեյոնսեի նոր ժողովածուն երեք օրվա ընթացքում բեռնվել Է 617,2 հազար անգամ: Նախորդ ռեկորդը սահմանվել Էր անցյալ տարի, երբ քանթրի երգչուհի Թեյլոր Սվիֆթի «Red» ալբոմն առաջին շաբաթվա ընթացքում հասել Էր 465 հազարի նշագծին:
Apple-ը հաջողությամբ օգտվել Է Բեյոնսեի նորույթի դիստրիբուցիայի Էքսկլյուզիվ իրավունքներից, մնացած խանութները կարող են ալբոմի վաճառքն սկսել դեկտեմբերի 21-ից: