Ամանորը Հայաստանի զբոսաշրջային քաղաքներում անցկացնելը գրավիչ է դարձել տեղացիների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ձմեռային տուրիզմի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է, և Հայաստանի այն քաղաքները, որ հայտնի են որպես ձմեռային հանգիստն անցկացնելու լավագույն վայրեր, արդեն իսկ լի են զբոսաշրջիկներով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Հայաստանում տարեցտարի աճում է ներգնա զբոսաշրջությունը և ոչ միայն Ամանորին։ «Ամանորին հյուրանոցները հիմնականում առաջարկում են ընտանեկան փաթեթներ, որոնք ներառում են մի քանի օրվա ծախսերը, ինչպես նաև այն հավելյալ ծառայությունները, որոնք առաջարկվում են տոների ժամանակ։ Ձմեռային զբոսաշրջության ակտիվություն, իհարկե, նկատվում է։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ձմեռվա ամիսներին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է մոտ 13 տոկոսով։ Ամանորին մեր հանգստավայրերը հիմնականում զբաղված են լինում տեղացի զբոսաշրջիկներով, սակայն օտարերկրյա զբոսաշրջիկներ նույնպես ունենում ենք»,-ասաց Ապրեսյանը։

Ծաղկաձորի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի հարցերով պատասխանատու Գերասիմ Մկրտչյանը տեղեկացրեց, որ ձմեռային տուրիզմի համար բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս տարի մեծ ակտիվություն է նկատվում։ «Բոլոր հուրանոցներն աշխատում են ծանր ռեժիմով, որը կկրկնապատկվի Ամանորյա տոներին։ Այս տարի ակնկալում ենք ավելի մեծ թվով հանգստացողներ։ Տոնական օրերի համար արդեն իսկ բոլոր հանգստավայրերը զբաղված են»,-ասաց նա։

Հայաստանի զբոսաշրջային քաղաքներում Նոր տարվա տոնական 6 օրը մեկ անձի համար արժե ավելի քան 500 հազար դրամ դրամ։Գումարը ներառում է երեքանգամյա սնունդ և մասնակցություն Ամանորի միջոցառմանը։ Առավել հայտնի հյուրանոցներում դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը երկու անձի համար գինն սկսվում է 1 մլն 100 հազար ՀՀ դրամից, որն իր մեջ ներառում է Ամանորի շոու ծրագիր` հայտնի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ, մանկական ծրագիր, 3-անգամյա սնունդ:

2013թ. հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 677 հազար 906 զբոսաշրջիկ։ Այդ թիվը 12,4 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ 2012թ. ամբողջ ընթացքում Հայաստան է այցելել 843 հազար 330 զբոսաշրջիկ, ինչը 11,3 տոկոսով գերազանցել է 2011թ. ցուցանիշը։

Հայերեն Русский

Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա

Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ