Կալիֆոռնիայի ֆեդերալ դատարանն ութ տարվա ազատազրկման Է դատապարտել «Հայկական ուժ» խմբավորման անդամ Կարո Երկանյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի ֆեդերալ դատարանը Կարո Երկանյանին՝ ԱՄՆ-ում «Հայկական ուժ» հանցավոր խմբավորման գործի ֆիգուրանտներից մեկին, որին 100 տարվա բանտարկություն Էր սպառնում, դատապարտել Է ութ տարվա ազատազրկյան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԱՊՍԻ-ին հայտնել են դատարանում:

ԱՄՆ-ի իրավապահ մարմինների տվյալներով՝ «Հայկական ուժ» խմբավորումը, որի մեջ մտնում Էին գլխավորապես հայաստանցիներ եւ նախկին ԽՍՀՄ-ի այլ հանրապետությունների քաղաքացիներ, ձեւավորվել է Լոս Անջելեսում 1980-ական թվականներին: Ենթադրվում Է, որ ելուզակախումբը բաղկացած է եղել մինչեւ 150 մասնակիցներից, չհաշված մեծաթիվ հանցակիցները, որոնք ձեւականորեն խմբավորման անդամներ չԷին:

Սեպտեմբերին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հաղորդել է, որ ընդհանուր առմամբ 59 մարդ, այդ թվում՝ Երկանյանը, որոնք մասնակից են եղել խմբավորման գործունեությանը, ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները, որոնց թվում են՝ կողոպուտներ, սպանություններ, առեւանգումներ, դրամաշորթություն, խարդախություն, թմրանյութերի մաքսանենգություն եւ զենքի անօրինական շրջանառություն:

ԱՄՆ-ի իրավապահ մարմինները 2011 թվականի փետրվարին իրականացրել էին ընդգրկուն գործողություն, որի արդյունքում կալանավորվել Էին տասնյակ մարդիկ: Ընդհանուր առմամբ մեղադրյալների աթոռին Էր հայտնվել 70 մարդ, մեղադրական եզրակացությունը ներառում Է 140 կետ:

Երկանյանին, ըստ նրան առաջադրված մեղադրանքների, սպառնում Էր ավելի քան 100 տարվա բանտարկություն, բայց դատարանը բավարարել Է պաշտպանության դիմումը, որը խնդրել Էր պատիժ նշանակել ութ տարվա ազատազրկման տեսքով՝ գումարած բանտից նրա ազատվելուց հետո հինգ տարի հսկողության տակ գտնվելը:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին