Շիրակամուտ-Կաթնաջուր ավտոճանապարհին մոտ 20 ավտոմեքենա արգելափակվել է ձնակույտի մեջ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեկտեմբերի 15-ին, ժամը 16.15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ-Կաթնաջուր ավտոճանապարհին մոտ 20 ավտոմեքենա արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Արմենպրես»-ը գերատեսչության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել 7 ավտոմեքենա: