Շոու բիզնես

Սիրուշոյի «Պռոգոմեշ» երգը ճանաչվել է «Տարվա լավագույն կատարում» և «Տարվա հիթ»

2 րոպեի ընթերցում

Սիրուշոյի «Պռոգոմեշ» երգը ճանաչվել է «Տարվա լավագույն կատարում» և «Տարվա հիթ»

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական երաժշտական հեռուստաալիք» մրցանակաբաշխությունը որոշել է շոու-բիզնեսի լավագույններին` յոթ անվանակարգելում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 13-ին երեկոյան տեղի ունեցած մրցանաբաշխությանը «Տարվա լավագույն կատարում» և «Տարվա հիթ»- անվանակարգերում հաղթող է ճանաչվել երգչուհի Սիրուշոյի «Պռոգոմեշ» երգը:

«Տարվա արտիստ» տիտղոսին արժանացել է երգչուհի Ջուսը: «Տարվա լավագույն համագործակցություն»-ը՝ Գևորգ Մարտիրոսյանի և Արմոյի «Շնորհավոր» կատարումն էր:

Էրիկը երրորդ տարին է, ինչ մրցանակաբաշխության շրջանակում ստացել է «Տարվա լավագույն» երգիչ կոչումը: «Տարվա լավագույն երգչուհի» է ճանաչվել Քրիստինե Պեպելյանը:

«Ռեինկարնացիա»-ն ճանաչվել է «Տարվա լավագույն խումբ», «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում հաղթել է այս խմբի«Երեւան» երգը: Հաղթողներն արժանացել են Deem communications ընկերության հեղինակած հեռուստացույց խորհրդանշող ոսկեզօծ արձանիկի, որի արժեքը 400 ԱՄՆ դոլար է:

«Հայկական երաժշտական հեռուստաալիք» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 8-րդ անգամ: Մրցանակաբաշխության քվեարկությանը մասնակցել է հիսունից ավելի հանրային մարդ, իսկ ֆեյսբուքյան քվեարկությանը մասնակցողների թիվը գերազանցել է 7500-ը:

Հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտել մրցանակաբաշխությունը «Դար-21» հեռուստաալիքի դեկտեմբերի 31-ի եթերում:

Լուսանկարները` «Դար-21» -ի ֆեյսբուքյան էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում