ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Նորք վարչական շրջանի5-րդ զանգվածի այգում դեկտեմբերի 13-ին կրպակ է այրվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այրվել է Միկոյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում չգործող վարսավիրանոցը` մոտ 5 քմ տարածքով (պատկանում է Վ. Ե.-ին): Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.23-ին, մարվել՝ 18.34-ին: