Տնտեսություն

Ոսկերիչները Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումից ակնկալում են ոսկեգործության ոլորտի աճ

2 րոպեի ընթերցում

Ոսկերիչները Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումից ակնկալում են ոսկեգործության ոլորտի աճ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում կարձանագրվի ոսկերգործական ոլորտի զարգացման զգալի աճ: ՀՀ կառավարության նիստերի դահլիճում 10-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդես-վաճառքի բացման ժամանակ նման կարծիք հայտնեցՀայաստանի ոսկերիչների եւ ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը: «Մաքսային միությանն անդամակցելուց հետո մենք պետք է պահպանենք մեր ոսկերչական առավելությունները, քանի որ այդ շուկայում պահանջված ենք, եղել ենք երկար տարիներ, իսկ ոլորտի աճը կլինի զգալի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Էմիլ Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ ոսկեգործությունը Հայաստանի կայացած արդյունաբերական ճյուղերից է: Այս բնագավառում ՀՀ-ում աշխատում է 10 հազար մարդ, ինչն, ըստ միության նախագահի, լուրջ թիվ է:Գրիգորյանի տեղեկացմամբ՝ ՀՀ-ում արտադրվող ոսկերչական իրերի 80 տոկոսն արտահանվում է Եվրոպա, ԱՊՀ, ԱՄՆ: «Զարգացման հեռանկարներն այնպիսին են, որ մեր արտադրանքը պետք է շարունակի ամրապնդվել այդ երկրներում»,- ասաց նա:

10-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին 42 տաղավարներ: Միջոցառումը, որին մասնակցում էին նաև Իտալիայից և ՌԴ-ից ժամանած պատվիրակություններ, անցկացվում է Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

2013 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 15 միլիարդ դրամի ոսկերչական արտադրանք: Ոսկերչական արտադրանքի ծավալնայս տարվա 10 ամիսներին նախորդ տարվա նույն շրջանի համեմատ աճել է 15.8 տոկոսով և կազմել 879.6 կիլոգրամ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում