2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում մրցույթների քվեարկության սկիզբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, քվեարկությունը կտևի մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ։ Քվեաթերթիկները հնարավոր է ստանալ ՀՖՖ մամուլի քարտուղարությունում:
Այս տարի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» կոչման համար կմրցեն ազգային հավաքականի 14 ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին, Արաս Օզբիլիսը, Լևոն Հայրապետյանը, Արթուր Սարկիսովը, Ռոման Բերեզովսկին, Ռոբերտ Արզումանյանը, Վալերի Ալեքսանյանը, Արթուր Եդիգարյանը, Հրայր Մկոյանը, Գեւորգ Կասպարովը։
«Տարվա լավագույն մարզիչ» կոչման համար ՀՖՖ-ն առաջադրել է 12 մարզչի՝ Վարդան Մինասյան (Հայաստանի ազգային հավաքական),Ռաֆայել Նազարյան (Հայաստանի երիտասարդական հավաքական, «Փյունիկ»), Աբրահամ Խաշմանյան (Հայաստանի երիտասարդականհավաքական, Հայաստանի մինչև 19տ. հավաքական, «Արարատ»), Վարազդատ Ավետիսյան (Հայաստանի մինչև 17տ. հավաքական,«Փյունիկ»), Տիգրան Առաքելյան (Հայաստանի մինչև 15տ. հավաքական), Վարդան Բիչախչյան («Շիրակ» ակումբ), Ժոլտ Հոռնյակ («Միկա» և «Բանանց» ակումբներ), Արմեն Գյուլբուդաղյանց («Իմպուլս» և «Ալաշկերտ»), Սևադա Արզումանյան («Գանձասար»), Կարեն Բարսեղյան («Ուլիս»), Արամ Ոսկանյան («Միկա») և Արմեն Սանամյան («Ալաշկերտ»)։