Շոու բիզնես

«Հայկական երաժշտական հեռուստաալիք» մրցանակաբաշխությունը կորոշի շոու-բիզնեսի լավագույն անուններին

2 րոպեի ընթերցում

«Հայկական երաժշտական հեռուստաալիք» մրցանակաբաշխությունը կորոշի շոու-բիզնեսի լավագույն անուններին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական երաժշտական հեռուստաալիք» մրցանակաբաշխության ընթացքում հայտնի կդառնան 2013 թվականի հայաստանյան շոու-բիզնեսի լավագույն ներկայացուցիչները: Միջոցառման կազմակերպիչ «Դար-21» հեռուստաալիքի ներկայացուցիչ Աննա Զաքարյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 13-ին: Հաղթողներին որոշել են երգիչ-երգչուհիները, շոու-բիզնեսի անցուդարձին հետևողները և պարզապես հանրային դեմքերը` բաց քվեարկության արդյունքում:

Մրցանակաբաշխությունը կորոշի հաղթողներին` «Տարվա լավագույն երգիչ», «Տարվա լավագույն երգչուհի», «Տարվա լավագույն խումբ», «Տարվա լավագույն կատարում», «Տարվա հիթ», «Տարվա լավագույն տեսահոլովակ», «Տարվա լավագույն համագործակցություն» յոթ անվանակարգերում: Կազմակերպիչները սահմանել են ևս մեկ անվանակարգ` «Տարվա արտիստ», որի հաղթողին որոշել է հեռուստադիտողը` քվեարկելով հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում:

«Հայկական երաժշտական հեռուստաալիք» մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն 8-րդ անգամ: Մրցանակաբաշխության քվեարկությանը մասնակցել է հիսունից ավելի հանրային մարդ, իսկ ֆեյսբուքյան քվեարկությանը մասնակցողների թիվը գերազանցել է 7500-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում