Ֆուտբոլ

Պարզապես մեր օրը չէր. Հենրիխ Մխիթարյանը «Բայեր»-ի դեմ խաղի մասին

1 րոպեի ընթերցում

Պարզապես մեր օրը չէր. Հենրիխ Մխիթարյանը «Բայեր»-ի դեմ խաղի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով «Բայեր»-ի դեմ հետ խաղը չստացվեց: «Պարզապես մեր օրը չէր: Շուտ առողջացեք Շահին և Բենդեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է կիսապաշտպանն իր Facebook-ի էջում:

Գերմանական «Բունդեսլիգա»-ի 15-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն տանը հյուրընկալել էր Լևերկուզենի «Բայեր»-ին: Վերջիններս հաղթեցին նվազագույն հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում